Անգլիայում աճուրդի ժամանակ ավտոմեքենայի հազվագյուտ համարը վաճառվել է 306 000 դոլարով
Անգլիայում աճուրդի ժամանակ ավտոմեքենայի AJ1 հազվագյուտ համարը վաճառվել է 243 000 ֆունտ սթերլինգով (306 000 դոլար), հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Daily Express-ին:
Նման գինը, վաճառողի խոսքով, բացատրվում է համարի նկատմամբ «մեծ հետաքրքրությամբ»: Համարն առաջին անգամ հայտնվել էր ավտոմեքենայի վրա 1907 թվականին; Ավտոմեքենան պատկանում էր պալատական, մայոր սըր Ռոբերտ Բոուերին:
«Պատմականորեն այդ համարը կարեւոր է Հյուսիսային Յորկշիրի համար, սակայն այժմ դրա արժեքը հասնում է զգալի մեծ գումարի, որը կարելի է ծախսել մեծ օգտակարությամբ»,- հայտարարել է Հյուսիսային Յորկշիր կոմսության ոստիկանության կոմիսարը:
Ստացված միջոցները կուղղվեն Նորտալլերտոնում ոստիկանության հուշահամալիրի ստեղծմանը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնադրամին: Համարի նոր տիրոջ մասին հայտնի չէ:
Ավելի վաղ ավտոմեքենայի երկու հազվագյուտ համարներ՝ SW1 եւ 1SW վաճառվել էին Coys աճուրդի տանը 300 000 ֆունտ սթերլինգով:
Ամեն տարի Միացյալ Թագավորությունում նման օրիգինալ հազարավոր համարներ են վաճառվում:
Հազվագյուտ համարների դիլերների ասոցիացիայի գնահատականի համաձայն՝ Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների 10-20%-ը անհատականացված համարներ են: