Եկամտային հարկի համահարթեցումը թույլ կտա կրճատել ստվերային տնտեսության մակարդակը Հայաստանում. փորձագետ
Հարկային օրենսգրքի բարեփոխումները, եկամտահարկի դրույքների հավասարեցման առումով, առաջ են բերել հասարակության ոչ միանշանակ արձագանքը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 3-ին ասել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ ձեռնարկատերերը կարծում են, որ Հարկային օրենսգրքի բարեփոխումները նրանց՝ բարձր եկամուտ ստացողներին թույլ կտան էապես խնայել հարկային վճարումների հարցում։
«Նրանց կարծիքով՝ դա թույլ կտա կրճատել ստվերային տնտեսության չափերը երկրում։ Մենք գիտենք, որ ստվերն անցյալում բավական էական մաս էր զբաղեցնում մեր կյանքում։ Եվ եթե մենք հարկային միջոցների հոսքի դինամիկան դիտարկենք եկամտահարկի հավաքման առումով հունվար-մարտ ամիսներին, ինչպես անցած, այնպես էլ ընթացիկ տարում, ապա 2019-ին այն կազմել է 39,5 տոկոս անցած տարվա 32 տոկոսի համեմատ։ Այսինքն՝ եկամտահարկի տեսակարար կշիռը բոլոր հարկերի հավաքման հաշվառմամբ էապես ավելացել է»,- պարզաբանել է Սաֆարյանը։
Փորձագետը համոզված է, որ դրա հետ միաժամանակ, կառավարությունը պետք է նպաստի պետության եւ մասնավոր հատվածի միջեւ փոխգործակցության քաղաքականության ուժեղացմանն ու զարգացմանը, որպեսզի թեթեւացնի ձեռներցային գործունեությունը երկրում։
Միեւնույն ժամանակ, Սաֆարյանը կարծում է, որ եկամտահարկի հավասարեցումը պետք է կրի ժամանակավոր բնույթ, եւ որ Հայաստանը, ժամանակի ընթացքում, պետք է վերադառնա հարկման պրոգրեսիվ համակարգին։