Տարոն Մարգարյանը ապրել, ապրում ու շարունակելու է հիմնավորապես ապրել Երևանում, դուր գա դա ոմանց, թե ոչ. նախկին քաղաքապետի նախկին խոսնակ
«Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների և տարածողների, ապրել, ապրում ու շարունակելու է հիմնավորապես ապրել Երևանում, դուր գա դա ոմանց, թե ոչ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի նախկին խոսնակ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով Տարոն Մարգարյանի՝ Հայաստանից հեռանալու և ՌԴ-ում հիմնավորապես հաստատվելու մասին տեղեկություններին։
«Տիկնայք և պարոնայք, դադարեցրեք այլևս ձեզ գուցե ցանկալի երևակայությունը որպես իրողություն ներկայացնելու անպտուղ փորձերը։ Ձեր երևակայությունը երբեք իրականություն չի դառնա, չերազե´ք», - գրել է նա: