Ռուսերենի իմացության մակարդակը Հայաստանում հարցեր է առաջացնում. ՄՊՀ ռեկտոր
Հայաստանում ռուսերենի իմացության մակարդակը հարցեր է առաջացնում։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին։
Ռեկտորն ընդգծեց այն կարեւորությունը, որ ռուսերենը՝ որպես ազգամիջյան հաղորդակցման լեզու, չի կորցրել հետաքրքրությունը Հայաստանում։
«Մենք սերունդներով կուտակել ենք այդ պոտենցիալը, եւ այն պետք է պահպանել։ Համալսարանների հաջողությունը, որոնք կատարում են այդ դերը, մեծապես կախված է դպրոցներից։ Դրա հետ է կապված 2 տարի առաջ Երեւանում դպրոց բացելու որոշումը, որը հաջողությամբ կատարում է իր գործառույթները»,- նշել է Վիկտոր Սադովնիչին։
Նա հիշեցրել է, որ 20 տարի ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եղել է ԵՊՀ ռեկտոր, իսկ նա՝ ՄՊՀ ռեկտոր, եւ 1990-ականներին իրենց համար հեշտ չի եղել, հաշվի առնելով հայտնի դժվարությունները, բայց նրանք չեն դադարել աջակցել միմյանց։
«Ես եւ Ռադիկ Մարտիրոսյանը եղբոր պես ենք։ Այդ թվում մեր անձնական հարաբերություններն են դարձել բուհերի միջեւ հաջող համագործակցության գրավականը։ Մենք միշտ միմյանց աջակցել ենք»,- նշել է նա։
Ռադիկ Մարտիրոսյանը, իր հերթին, բարձր է գնահատել ՄՊՀ գործունեությունը՝ ընդգծելով Երեւանում նման հեղինակավոր ուսումնական հաստատության մասնաճյուղի առկայութան կարեւորությունը, որը հատուկ կարգավիճակ ունի ՌԴ-ում։
ՄՊՀ ռեկտորն ավելացրեց, որ այս 4 տարիներին Երեւանի մասնաճյուղ գործուղվել է 500 պրոֆեսոր, եւ նրանք բոլորն իրենց հետքն են թողել բուհի գործունեությունում։
«Կան բուհի ֆակուլտետներն ավելացնելու ծրագրեր, այդ թվում ի հաշիվ մագիստրատուրայի։ Նաեւ մտածում ենք այլ ուղղությունների մասին։ Մեզ ավելի շատ հետաքրքրում են այնպիսի ոլորտներ, ինչպիսին են բժշկությունն ու ինժեներիան։ Մենք շեշտադրում ենք այն, որ ուսուցման գործընթացում ներգրավվեն ինչպես տեղի դասախոսները, այնպես էլ ռուսաստանցի դասավանդողները։ Հայաստանում քիչ չեն հիանալի մասնագետները, որոնք ավարտել են այդ թվում եւ ՄՊՀ-ն, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը եւ այլ բուհեր։ Կարեւոր է, որպեսզի փորձառու դասախոսների կողքին աշխատում են նաեւ երիտասարդ մասնագետները»,- ամփոփել է Սադովնիչին։
Նշենք, որ հուլիսի 2-ին տեղի ունեցավ Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությունը։ Արարողությանը մասնակցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։