Արագածոտնում BMW-ն շրջվել է․ ընտանիքի 5 անդամներին, այդ թվում՝ 5 եւ 1 տարեկան երեխաներին հասցրել են հիվանդանոց
Արագածոտնի մարզում, հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ 44-ամյա Կարեն Գ.-ն իր վարած BMW մակնիշի 22 OS 419 համարանիշի ավտոմեքենայով Մաստարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորներ, Երեւանի բնակիչներ՝ 68-ամյա Ա․Հ․-ն, 38-ամյա Ք․Ա․-ն, 5-ամյա Ա․Գ․-ն, եւ 1-ամյա Հ․Գ․-ն, մամնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։