Դավիթաշենի կամրջի մոտ բախվել են Nissan-նն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է բետոնե հատվածին․ կան վիրավորներ
Երեւանում, այսօր, հուլիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի հարեւանությամբ գտնվող փոքր կարմջի վրա բախվել են Mercedes մակնիշի 35 RX 032 համարանիշի եւ Nissan մկանիշի 35 XF 698 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ն էլ բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։