Որքան էլ արդարադատության «նորակոչիկ» նախարարը ձեռնամուխ է եղել անցումային արդարադատության կյանքի կոչմանը, գործընթացը դժվար գլուխ գա. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե որքան էլ «նորակոչիկ», սկոլիոզի պատճառով բանակում չծառայած արդարադատության 28-ամյա նախարարը գերազանցիկի առոգանությամբ և պատրաստակամությամբ ձեռնամուխ է եղել անցումային արդարադատության կյանքի կոչմանն ու առանց դատարանի վճռի`գույքի բռնագանձման «սակրալ» գործընթացի իրականացմանը, շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է, այդուհանդերձ գործընթացը դժվար գլուխ գա։
Բանն այն է, որ օրինագիծը պետք է անցնի միջազգային և Վենետիկի փորձաքննությունը, ուր կարծիքները միանշանակ չեն, որովհետև այնտեղ ևս հասկանում են, որ հայաստանյան իշխանությունները ցանկանում են մի կողմից իրենցով անել դատական համակարգը, մյուս կողմից, կատարել սեփականության վերաբաշխում:
«Միջազգային փորձաքննությունը կտևի վեց ամիս, մինչ այդ ով սաղ, ով մեռած, և հետո` կա նաև հայաստանյան Սահմանադրության հետ համապատասխանության խնդիր. ինչը ևս խիստ ժամանակատար է», -ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: