Իսրայելն արաբական պետությունների հետ ջերմացման «աննախադեպ հնարավորություն» ունի. «Մոսսադ»-ի ղեկավար
Իսրայելն արաբական պետությունների հետ ջերմացման «աննախադեպ հնարավորություն» ունի: Այս մասին հայտարարել է իսրայելական հետախուզական «Մոսսադ» գործակալության ղեկավար Յոսսի Կոենը, հաղորդում է AFP-ը:
«Վերջերս հայտարարվեց Օմանի հետ պաշտոնական հարաբերությունների վերսկսման մասին: Դա առավել լայն գաղտնի ջանքերի միայն տեսանելի մասն է: Մենք խաղաղության մասին պաշտոնական համաձայնագիր դեռեւս չունենք, սակայն արդեն կան ընդհանուր շահեր, լայն համագործակցություն եւ կապի բաց ալիքներ»,- ասել է նա:
Իսրայելն ու Օմանը համաձայնել են առեւտրային ներկայացուցչություն բացել 1990-ականներին, սակայն 2000 թվականին Պարսից ծոցի սուլթանությունը փակեց դրանք պաղեստինյան երկրորդ ինտիֆադայից հետո:
Կոենի խոսքով՝ ներկայիս մթնոլորտը ջերմացման «աննախադեպ հնարավորություն» է:
Հոկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անսպասելի բանակցություններ սկսեց Օմանի սուլթանի հետ: Այդ քայլերը պաղեստինցիների մոտ մտավախություններ առաջացրեցին:
Անցած շաբաթ Օմանը հայտարարեց, որ Պաղեստինում դեսպանատուն կբացի՝ ի աջակցություն պաղեստնցի ժողովրդին: Այդ հայտարարությունը «զգուշությամբ» ընդունվեց պաղեստինցիների մոտ:
Լու