Կոտայքում երեք անչափահաս երեխաների հորը կախված են գտել իր ավտոտնակում
Կոտայքում երեք անչափահաս երեխաների հորը կախված են գտել իր ավտոտնակում։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ` երեկ` հունիսի 30-ին, Կոտայքի Մրգաշեն գյուղի 33-ամյա մի բնակչուհի ավտոտնակում հայտնաբերել է ամուսնու դին։
Կինը անմիջապես իջեցրել է ամուսնու մարմինը, փորձել արհեստական շնչառությամբ օգնել նրան, բայց ապարդյուն։ Հարեւանները ահազանգել են 1-03։ Ժամանած շտապօգնության խումբն արձանագրել է տղամարդու մահն ու տեղեկությունը փոխանցել իրավապահներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը երեք անչափահաս երեխաների հայր էր, ապրում էր կնոջ ու երեխաների հետ։ Գյուղում խոսում են, որ տարիներ առաջ նույն ավտոտնակում մահացել է նաեւ ինքնասպան եղած տղամարդու հայրը՝ խեղդվելով մեքենայից արտանետված գազից։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։