Վալերիյ Օսիպյանը ճանապարհային ոստիկանությունում հրավիրվել է հատուկ նիստ. հնարավոր են պաշտոնանկություններ
Ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը, ճանապարհային ոստիկանության 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակների եւ դասակների հրամանատարները: Shamshyan.com-Ի փոխանցմամբ՝ պատճառը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի բարկությունն է։
Նիստերի դահլիճում Վ. Օսիպյանի գլխավորութամբ տեղի է ունենալու հատուկ նիստ: Չի բացառվում, որ ճանապարհային ոստիկանության որոշ պաշտոնյաներ հրաժեշտ տան զբաղեցրած պաշտոններին, որոշներն էլ Վ. Օսիպյանի կողմից խիստ նախազգուշացման ենթարկվեն: