Տավուշի մարզում բախվել են Volkswagen-ը և ՎԱԶ-2106-ը․ երեք հոգի հոսպիտալացվել է
Տավուշի մարզում այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 11:50-ի սահմաններում Խաչարձանի գյուղամիջյան ճանապարհին բախվել են նույն գյուղի բնակիչներ, 28-ամյա Պավել Բուդաղյանի վարած Volkswagen Golf մակնիշի և 48-ամյա Հովակիմ Խոջայանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Վարորդ Հ. Խոջայանը, նրա ուղևորներ համագյուղացի 17-ամյա Ս.Խ.-ն և 41-ամյա Կարինե Խոջայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: