«Ձախ Հարութի երգերը որպես դուխի դրսեւորում»․ Նիկոլ Փաշինյանը «լայվ» է մտել համերգից (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում է՝ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի երեւանյան մենահամերգին։
Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մի հատված է ցուցադրել համերգից, այնուհետեւ գրառում կատարել՝ նշելով, որ Ձախ Հարութի երգերը խորհրդային տարիներին լսում էին որպես դուխի դսեւորում։
«Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում:
Այն ժամանակ նրանք դա անում էին ոչ այնքան որպես երաժշտական ճաշակի, որքան որպես ինքնուրույնության, ազատության եւ դուխի դսեւորում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում այսօր՝ հունիսի 30-ին, երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգն է: