«Շատ բարի ու գեղեցիկ». բալիկի սպասող Սիլվա Հակոբյանի լուսանկարները
Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սիլվա Հակոբյանը սեւ բլուզ է կրում եւ մեղմ դիմահարդարմամբ է։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։ «Շատ բարի ու գեղեցիկ»,- գրել է նրանցից մեկը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր ցածրակրունկ կոշիկների հետ։ Սիլվա Հակոբյանը գրեթե դիմահարդարված չէր, իսկ մեկնաբանություններում օգտագործել էր բնություն, հանգիստ հեշթեգերը։