Սահակաշվիլիի կինը գլխավորել է Վրաստանում բողոքի ցույցերը
Թբիլիսիում վերսկսված բողոքի ցույցերի ղեկավարումը ստանձնել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը։ Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը։
Նշվում է, որ նա քայլում է ցուցարարների առջևի շարքերում։
Տեղեկացվում է, որ ցույցերին մասնակցում են նաև նախկին իշխանական «Միասնական ազգային շարժում» կուսակցության շատ ներկայացուցիչներ։
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Վրաստանում սկսվել է ցույցերի 10-րդ օրը։ Ցուցարարները պահանջում են ՆԳՆ ղեկավար Գեորգի Գեխարիայի հրաժարականը։