Կանխամտածված սնանկության համար հետախուզվողը հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 21.45-ին, «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան ժամանած 38-ամյա տղամարդը:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2018 թվականի հունվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ կանխամտածված սնանկության հոդվածի մեղադրանքով:
Տղամարդը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն: