ԱՄՆ-ում ԴՆԹ ստուգման նորագույն հավելվածի միջոցով բացահայտվել է 32-ամյա վաղեմության դաժան սպանությունը
Վաշինգտոնում ԴՆԹ ստուգման նորագույն հավելվածի միջոցով բացահայտվել է 32-ամյա վաղեմության դաժան սպանությունը, հաղորդում է Fox News-ը:
ԴՆԹ ստուգման եւ գենետիկ գենեալոգիայի շնորհիվ Ուիլյամ Տելբոտը մեղավոր է ճանաչվել տվյալ գործով: Ավելի վաղ տվյալ գործի նման որեւէ գործ չի եղել դատարանում:Դատարանը մեղավոր է ճանաչել Տելբոտին 1987 թվականին 20-ամյա Ջեյ Քուքի եւ 18-ամյա Թանի Վան Քայլենբորգի սպանության համար, վերջինիս նաև դաժանաբար բռնաբարել է:
Տվյալների վերլուծությունից հետո GEDMatch գենեալոգիայի վեբ կայքը կազմել է Տելբոտների տոհմածառը, պարզվել է, որ նրանից բացի գործին ներգրավված են նրա 2 ազգակիցները: