Արթուր Հովհաննիսյանը եզրափակչում է․ ԵԽ-2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ։ 49 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արթուր Հովհաննիսյանը մենամարտեց իռլանդացի Ռեջան Դեյլիի հետ եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։
Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Յաուհենի Կարմիլչուկին: Քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել ռումինացի Ջիռլեանու Կոսմին-Պետրեի նկատմամբ:
Հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովին, որը 3։2 հաշվով պարտության մատնեց իտալացի Ֆեդերիկո Սերային։