Sotheby's-ն աճուրդի է հանել Լուսնի վրա մարդու առաջին քայլերի միակ պահպանված տեսագրությունը
Sotheby's աճուրդի տունը վաճառքի է հանել Լուսնի վրա մարդու առաջին քայլերի միակ պահպանված տեսագրության բնօրինակը, հաղորդում է Reuters-ը:
Տեսանյութը NASA-ի նախկին պրակտիկանտի մոտ էր, որը 1976 թվականին ձեռք էր բերել այն 1100 այլ տեսագրությունների հետ միասին ծախսերը կրճատելու համար NASA-ի կազմակերպած տոնավաճառի ժամանակ: Այդ ժամանակ նա վճարել էր դրամց համար 218 դոլար: Իսկ այժմ հազվագյուտ տեսանյութը կարող է վաճառվել 2 միլիոն դոլարով:
Տեսանյութերից մեկում երեւում են աստղագնաց Նիլ Արմսթրոնգի առաջին քայլերը Լուսնի վրա, ինչպես նաեւ նրա հայտնի խոսքերը. «Սա մեկ փոքր քայլ է մարդու համար, սակայն հսկայական թռիչք՝ մարդկության համար»:
Կոլեկցիոներները վճարում են հսկայական գումարներ տիեզերքի հետազոտություններից բերված նմուշների համար: 2017 թվականին Sotheby´s-ը 1.8 միլիոն դոլարով վաճառել էր պայուսակ հետեւյալ գրությամբ. «Լուսնային նմուշի վերադարձ» լուսնային փոշու հետ, որն Արմսթրոնգն օգտագործել էր այդ առաքելության ժամանակ 1969 թվականին: