Քաղաքացին զինամթերք է թողել Նուբարաշենի կամրջի տակ եւ զանգահարել ոստիկանություն
Ոստիկանության Էրեբունի բաժնի ծառայողների պարբերաբար անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 26–ին 1–02 է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Նուբարաշենի կամրջի տակ իրեի է թողնում եւ խնդրել էր ոստիկան մոտենա։
Մեկնած օպերատիվ խումբը կամրջի վերջին հենասյան մոտ՝ խոտածածկ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային 3 պարկ եւ պայուսակ, որոնց մեջ առկա են եղել 2 ինքնաձիգ, Տոզ տիպի հրացան, 7 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 5 դատարկ փամփշտատուփ, տարբեր տրամաչափի մոտ 500 փամփուշտ եւ 7.62 մմ տրամաչափի փամփուշտների մետաղյա փակ արկղ։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։