Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են մի ողջ զինանոց
Հունիսի 26-ին, ժամը 11.40-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Նուբարաշենի կամրջի տակ իրեր է թողնում, խնդրում է՝ ոստիկան մոտենա:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը կամրջի վերջին հենասյան մոտ՝ խոտածածկ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային երեք պարկ եւ պայուսակ, որոնց մեջ առկա էին երկու ինքնաձիգ, «ՏՕԶ» տիպի հրացան, վեց նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ հինգ փամփշտատուփ, տարբեր տեսակի 15 փամփուշտ, փամփուշտների մետաղյա փակ արկղ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: