Մաշտոցի պողոտայում փորձել է գողանալ հեծանիվ. Հավաքարարը թույլ չի տվել
Հունիսի 25-ին, ժամը 05.17-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Մաշտոցի պողոտայում մի քաղաքացի վիճաբանում է հավաքարարի հետ եւ փորձում վերցնել նշված վայրում դրված հեծանիվը:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ժամը 05.30-ին Մ.Խորենացու փողոցից, գողության փորձի կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա երիտասարդի, որը բացատրություն է տվել, որ փորձել է գողանալ «Միմի» հեծանիվ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր: