Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը
Երևանի քաղաքապետարանն այս պահին քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը:
Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավել մնա մանկապարտեզում: Հիմա հաշվարկային փուլում ենք և շուտով հստակ կարող ենք ասել՝ ինչ կարժենա այս ծառայությունը:
Տարընթերցումներից խուսափելու համար նշեմ՝ Երևանում մանկապարտեզները վճարովի չեն դառնում, խոսքը՝ երկարօրյա, ընտրովի և հավելյալ ծառայության մասին է»,– գրել է Հովսեփ Կուբաթյանը: