Եթե մաքսիմալ գումար է բերելու, իմաստ չկա ներգրավել մասնավորի. Մարությանը՝ Օպերայի ավտոկայանատեղիի մասին
Մենք պետք է հասկանանք, թե մեր ղեկավարմամբ որքան գումար կարող է բերել Օպերայի ավտոկայանատեղին: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, Երևանի ավագանու նիստում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք հիմա նորմալ պատկերը չենք տեսնում, մուտքի, ելքի վերահսկողությունը պետք է ոչ թե դրվի մարդկանց վրա, այլ ավոտմատիզացված լինի: Շանս չպետք է լինի որևէ մեկի մոտ, որ կարողանա «լևի» որևէ մեքենա անցկացնել: Երբ մենք իմանանք իրական հնարավորությունը ստորգետնյա կայանատեղերի, այդ դեպքում կարող ենք մտածել, թե ինչ ճանապարհով գնանք: Եթե մաքսիմալ գումար է բերելու, իմաստ չկա ներգրավել մասնավորի: Հիմա մենք մառախուղի մեջ կլինեինք, եթե տայինք մասնավորին»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ տենդերի գործընթացը արդեն սկսված է: