Նորք-Մարաշում 25-ամյա աղջկան դաժանաբար սպանելու մեջ կասկածվողը 29–ամյա երիտասարդ է. նոր մանրամասներ դեպքի վերաբերյալ
Հունիսի 25-ին Երևանի Նորք Մարաշ թաղամասի տներից մեկում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողը 29-ամյա երիտասարդ է։ Այս մասին News.am–ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նա նշեց, որ կասկածյալը բերման է ենթարկվել։
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով։
Ավելի վաղ Operativ.am-ը հայտնել ենք, որ հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: