«Ամենաթողություն»․ Սաակաշվիլին՝ Վրաստանի իշխանությունների գործողությունների մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկանոր Մելիայի շուրջ ծավալված իրավիճակը, որին վրացական իշխանությունները մեղադրել են Թբիլիսիում անկարգություններ կազմակերպելու մեջ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Մելիայի նկատմամբ վրացական իշխանությունների գործողությունները «ամենաթողություն են»։
«Մենք ոչ մի դեպքում չպետք է նրանց թույլ տանք ձերբակալել Մելիային»,-հայտարարել է Սաակաշվիլին։
Նա նաև հավելել է, որ Վրաստանին վտանգ է սպառնում։