Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից է հայ Սերգեյ Սարկիսովը
Տղամարդկանց GQ ամսագրի ռուսական տարբերակը ներկայացրել է «Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդիկ – 2019» վարկանիշը։
Պարբերականի թոփ-150-ում կան նաև հայկական ծագմամբ հայտնի ռուսաստանցիներ տարբեր ոլորտներից։
Մասնավորապես, «բիզնես» կարգում պարբերականը ներառել է «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովի, իսկ «մեդիա» կարգում՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի անունը։
Ցանկում տեղ են գտել նաև iMall.eu շոփինգ-ստարտապի ղեկավար Մարտին Ավետիսյանը (մոդա), «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին (մշակույթ), ռեստորանատերեր Արամ Մնացականովը և Ալեքսանդր Օգանեզովը (կերակուր), ինչպես նաև բյուրեղագիր-տեսաբան, ՌԳԱ ակադեմիկոս Արտեմ Օգանովը (տեխնոլոգիաներ)։