Կլիմայի փոփոխությունը սպառնում է Ակրոպոլիսին. քաղաքի պատերն առավել հակված են փլուզման
Կլիմայի փոփոխությունը սպառնում է հին հունական հուշարձաններին, այդ թվում՝ Ակրոպոլիսին, որն աշխարհում ամենաայցելվող հուշարձաններից է, հաղորդում է Reuters-ը:
Օդի աղտոտումն ու թթվածնային անձրևները քայքայում են մարմարը, իսկ էքստրեմալ եղանակը՝ հորդառատ անձրևներ կամ երաշտ, կարող են հնագույն տաճարներում և պատերի վրա կառուցվածքային խնդիրների հանգեցնել:
Չնայած նրան, որ Ակրոպոլիսի բլուրը, որի վրա է գտնվում Պարթենոնի տաճարը (Հունաստանի թերևս ամենալավ պահպանված հնագիտական հուշարձանն է), կան նախանշաններ, որ կլիմայի փոփոխությունը կարող է ազդել այդ հուշարձանի վրա:
«Հնագույն քաղաքի պատերն առավել հակված են փլուզմանը»,- գործակալությանն ասել է Հունաստանի մշակույթի նախարարության խոսնակ Մարիա Վլազակին:
Պարթենոնի տաճարը, որը գտնվում է Աթենքի սրտում, պատկանում է անտիկ դարաշրջանին՝ մ.թ. 5-րդ դարին:
Տասնամյակներ շարունակ ջանքեր են գործադրվել Ակրոպոլիսի պահպանման համար:
Վլազակիի խոսքով՝ տարեցտարի ավելի շատ խնդիրներ են առաջանում, և մեծ գումարներ են ներդրվում հուշարձանների պահպանման համար:
Վերջին 10 տարում Աթենքի տարածքը տուժել է ջրհեղեղներից և անտառային հրդեհներից: 2007 թվականին Պելոպոնես կղզում անտառային հրդեհը հին Օլիմպիայի տաճաներ և ստադիոններ փլուզեց: