Հունիսի 25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 33 շենքից ապակե կտորներ են թափվում. ԱԻՆ-ն հակիրճ ամփոփում է երեկ տեղի ունեցած արտակարգ պատահարները
Հունիսի 25-ին, ժամը 19:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան
քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 33 շենքից ապակե կտորներ են թափվում.
անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ:
Պարզվել է, որ նախկին «Հայէլեկտրո» գործարանի 2 պատուհանի ապակիները
կոտրվել և ընկել են ցած, վնասել են ներքևում կայանած «Lexus RX330» մակնիշի
ավտոմեքենայի դիմապակին. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
***
Հունիսի 25-ին, ժամը 18:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան
քաղաքի Շիրակի փողոցի թիվ 72/10 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը պոկվել է և
մասնակի փակել ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների
օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
***
Հունիսի 25-ին, ժամը 16:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան
քաղաքի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մոտակայքում՝ այգում,
ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝
մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների ժամանելը: