Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը ոստիկանները պարզել են
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը ոստիկանները պարզել են։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նա ասաց, որ բերման ենթարկված անձ կա. «Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»:
Հիշեցնենք, որ Ամիրյան փողոցի ավտոկայանատեղիում այսօր՝ հունիսի 25-ին, դանակահարել էին Ռեֆորմիստներ կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: