Ես աշխատում եմ մի ընկերությունում, որտեղ բավական բարձր եմ վարձատրվում. Քոչարյանը՝ իր հարստության մասին
«5-րդ ալիքին» տված հարցազրույցի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահին չէին կարող չհարցնել, թե ի վերջո, որքան ունեցվածք ունի նա:
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է միլիարդներին, արդյոք ես միլիարդների կարողություն ունեմ, թե՝ ոչ, արդեն միլիարդների մասին չեն խոսում, սկսել են խոսել հարյուրավոր միլիոնների մասին, հետո սկսեցին խոսել տասնյակ միլիոնների մասին: Մի քիչ էլ համբերենք, իրենք այսօր իշխանություն են, ունեն իմ անձնական բանկային հաշիվները, որոնք սառեցված են: Կարծում եմ՝ այսօր Հայաստանում քիչ մարդ կա, որ ունի նման թափանցիկ, հայտնի բոլոր աղբյուրներով բանկային հաշիվներ, որոնք ունեմ ես: Ես վերջին 11 տարին աշխատում եմ մի ընկերության մեջ, որտեղ բավական բարձր եմ վարձատրվում: Ինչ մենք ունենք, օրինական կերպով ձևավորված է, չունենք ստվերային հարաբերություններ որևէ մեկի հետ, չունենք օֆշորային հաշիվներ: Չեն գտել նման հաշիվներ, չեն էլ գտնելու, որովհետև չկան այդպիսիք»: