ՀԱՊԿ-ում նշել են Կենտրոնական Ասիայում ահաբեկչությունների աճող սպառնալիքի մասին
Կենտրոնական Ասիայում ահաբեկչությունների սպառնալիքը զգալիորեն աճել է: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալիմբեկ Սուլթանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կենտրոնական Ասիայում ահաբեկչությունների սպառնալիքը զգալիորեն աճել է»,- հայտարարել է նա Բիշքեկում ընթացող ԵՏՄ երկրների հակաահաբեկչական համաժողովում:
Սուլթանովի խոսքով՝ տարածաշրջանի անվտանգության համար հիմնական սպառնալիքները բխում են Աֆղանստանի հյուսիսային նահանգներից, որտեղ նկատվում է ահաբեկչական ավազակային կազմավորումների ակտիվացում, և Սիրիայից ելման երկրներ վերադարձող գրոհայիններից:
«Ահաբեկչության դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է ՀԱՊԿ բոլոր երկրների իրավասու մարմինների ջանքերի կոնսոլիդացիա, նրանց միջև փորձի և տեղեկատվության փոխանակում»,- արձանագրել է նա: