Մետրոպոլիտենում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրգործով անցնում է նաև նախկին տնօրենի որդին. «Ժամանակ»
«ԱԱԾ-ի կողմից մետրոպոլիտենում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով նոր բացահայտումներ են արվում:
Մեր տեղեկություններով՝ այս քրեական գործով անցնում է նաև մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդին, ով նույնպես մետրոպոլիտենում բարձր պաշտոն է զբաղեցրել:
Մեզ հասած տեղեկություններով՝ մետրոպոլիտենի աշխատակիցները բազմաթիվ ցուցմունքներ են տվել հայր և որդի Յայլոյանների դեմ՝ նշելով վերջիններիս կողմից մետրոպոլիտենում կատարված ահռելի թալանի մանրամասները:
Ի դեպ, նշենք, որ մետրոպոլիտենի կադրերի բաժնի պետն էլ էրեբունի վարչական շրջանի նախկին «գողական» թաղապետ Դավիթ Գրիգորյանի քույրն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: