Գեղարքունիքի մարզում բախվել են BMW X5-ն ու 2 Opel-ները. կա 4 վիրավոր (Լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզում հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Գ.-ի վարած BMW X5 մակնիշի 36 AX 034 համարանիշի, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Տիգրան Ա.-ի վարած Opel մակնիշի 35 AO 790 համարանիշի և Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Պ.-ի վարած Opel մակնիշի 35 VC 455 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Տիգրան Ա»-ի ուղեւորներ՝ Ճամբարակ քաղաքի բնակիչներ, 69-ամյա Լաուրա Ս.-ն, 41-ամյա Արամ Կ.-ն, Կարեն Պ.-ի ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ, 30-ամյա Գագիկ Մ.-ն եւ Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ռադիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Սեւանի բժշկական կենտրոն։