Որպես անհետ կորած ապրիլից որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում և հանձնվել ոստիկանության Իջևանի բաժին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Նշենք, որ Արմենուհի Այդինյանը որպես անհետ կորած որոնվում էր այս տարվա ապրիլից: