Հարավարեւելյան Ասիայի առաջնորդներին մտահոգում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը
Հարավարեւելյան Ասիայի առաջնորդները կրկին մտահոգություն են արտահայտել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի կապակցությամբ, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ, հաղորդում է AP-ը:
Երկու համաշխարհային տնտեսությունների միջեւ տեւական տարածաշրջանային հակամարտություններն ու տարաձայնությունները Հարավարեւելյան Ասիայի պետությունների առաջնորդների օրակարգում են, որոնք կհանդիպեն կիրակի Բանգկոկում ամենամյա գագաթնաժողովի ժամանակ:
Թաիլանդի վարչապետը, որն այս տարի Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (АСЕАН) նախագահն է, ներկայացել է պրոտեքցիոնիզմի դեմ, եւ կոչ արել անհապաղ ավարտել Չինաստանի գլխավորությամբ առեւտրային պակտի շուրջ բանակցությունները, հաղորդում է AFP-ը:
Տարածաշրջանային համապարփակ տնտեսական համագործակցությունը ներառում է АСЕАН-ի բոլոր 10 պետությունները, ինչպես նաեւ Հնդկաստանը, Ճապոնիան, հարավային Կորեան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան:
«Պրոտեքցիոնիզմի բոլոր դրսեւորումները վնաս են հասցնում բազմակողմանի տնտեսական համակարգին»,-ասել է Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օ-Չան:
«АСЕАН-ը պետք է միասնական լինի RCEP մասին բանակցությունների ժամանակ, որը կստորագրվի այս տարի: Դա թույլ կտա փոխհատուցել շարունակվող առեւտրային հակամարտության ցանկացած ազդեցությունը»:
RCEP-ը դիտարկվում է որպես մեխանիզմ, որը թույլ է տալիս Չինաստանին մշակել առեւտրային կանոններ ԱՄՆ-ի հեռանալուց հետո Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի խոսքով՝ երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առեւտրային պատերազմն ազդել է ամբողջ աշխարհի վրա եւ ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է լուծեն տարաձայնությունները, քանի դեռ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել:
Սակայն վերջին ամիսների ընթացքում RCEP-ը կնքելու գործընթացը հայտնվել է փակուղու մեջ, քանի որ Հնդկաստանը խուսափում է, որ մատչելի չինական ապրանքները կարող են հեղեղել հսկայական սպառողական շուկաները:
Ավստրալիան եւ Նոր Զելանդիան եւս մտահոգություն են հայտնել աշխատանքային եւ բնապահպանական երաշխիքների բացակայության կապակցությամբ: