Վարագավանի 2 օր կորած համարվող 58-ամյա բնակիչը տուն է վերադարձել
Տավուշի մարզի Վարագավան գյուղի 2 օր կորած համարվող 58-ամյա բնակիչը ինքնուրույն վերադարձել է տուն: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:
Ժամը 13:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ գյուղի կորած բնակիչն ինքնուրույն վերադարձել է տուն:
Ավելի վաղ հայտնեկ էինք, որ այսօր` հունիսի 23-ին, ժամը 08:00-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 7 փրկարար և Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի 9 ծառայակից:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության 8 աշխատակից և գյուղի 10 բնակիչ: