ԵԽ-2019. Ֆերդինանդ Կարապետյանը դուրս մնաց մեդալի համար պայքարից
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը Ֆերդիանդ Կարապետյանը երկու հաղթանակից եւ երկու պարտությունից հետո դուրս մնաց մեդալի համար պայքարից:
73 կգ քաշային կարգում նա հաղթել է 1/16 եւ 1/8 եզրափակիչներում, սակայն քառորդ եզրափակիչում եւ բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերում պարտություն է կրել Ադրբեջանի ներկայացուցիչներին եւ դուրս մնացել մեդալի համար պքայրից: