Subaru մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան կնոջ
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 11:10-ի սահմաններում Subaru մակնիշի 36 CQ 517 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 65-70 տարեկան կնոջը: Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, որից հետո օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վրաերթի հարևանությամբ բնակվողները, այնուհետև ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներն ու բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: