Խորամանկ և ինքնավստահ․ Բրեդլի Կուպերի նախկին կինը այսպես է բնութագրել նրան
Վերջերս ԶԼՄ-ները լուրեր տարածեցին, որ Բրեդլի Կուպերը և Իրինա Շեյքը ամուսնալուծվել են․ պատճառների մասին տարբեր կարծիքներ են հնչում՝ գրում է Mirror-ը։
Դերասանուհի Ջենիֆեր Էսպոզիտոն, որ Կուպերի հետ ամուսնացած է եղել մեկ տարի, իր գրքում նրա մասին գրում է․ «Նա զվարճալի էր, խորամանկ, ինքնավստահ, հպարտ տղամարդ և մեծ մանիպուլյատոր: Նա ունի բնավորության չար և ստոր կողմ: Դուք երբեք չգիտեք, թե երբ կբացահայտվի, քանի որ Բրեդլիի տրամադրությունը կարող է շատ կտրուկ փոխվել:»