Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյան որևէ բողոք և խնդիր չունի ու նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն երեկ տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ
քաղաքացի Մինաս Մինասյանին։
Վրաստանում ՀՀ դեսպանության գրասենյակից Operativ.am-ին հայտնում են, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և խնդիր չունի ու
նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։
Երեկ նրա հետ տեսակցել են նաև Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի
ներկայացուցիչները։
Դեսպանության դիվանագետները նաև հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի
և նրա հարազատների միջև և նաև ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության
հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ
ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաև ձերբակալվածի և նրա ծնողի
միջև։
Դեսպանությունը նաև իր իրավաբանի միջոցով բողոք է ներկայացրել դատարան,
որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։
Գործի շրջանակներում հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը
կտեղեկացնի ամենասեղմ ժամկետներում։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ դեսպանությունը բողոք է ներկայացրել, որ Թբիլիսիում ձերբակալված ՀՀ 24-ամյա քաղաքացու կալանքը կրճատվի