Ախալքալաքում շենք 5-րդ հարկից ընկած երեխայի վիճակը ծանր է. ունի կոտրվածքներ
Ախալքալաքում բազմահարկ շենքի 5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխան ներկա պահին գտնվում է ծանր վիճակում, բայց բժիշկների խիստ հսկողության ներքո։ Այս մասին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվական ծառայությունից:
ԲԿ-ից հայտնում են, որ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան համապատասխան բժշկական հետազոտություն անցնելուց հետո, հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել է Երևան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։
Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։ Շոկային վիճակում ընդունվել է վերակենդանացման բաժանմունք։ Երեխան ներկա պահին գտնվում է ծանր վիճակում, բայց բժիշկների խիստ հսկողության ներքո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից երեխա է ընկել: Երեխան տանը միայնակ է եղել, մայրը աշխատանքի է եղել: Ներքին այլ օրգաններ չեն վնասվել: