Մոնտանայում հոգնած արջը մտել է տուն եւ քնել
Մոնտանայում հոգնած արջը մտել է տուն եւ քնել խորդանոցում, հաղորդում է Fox News-ը:
Ոստիկանությունն արձագանքել է 911 ծառայության զանգին ժամը 05:45-ին:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են, որ կենդանին հաջողեցրել է բացել խորդանոցի դուռը: Կենդանին տարածը փոքր ինչ թափթփելով, հասկացել է, որ հոգնել է եւ որոշել է քնել:
Ոստիկանները փորձել են շեղել նրա ուշադրությունը, սակայն նա հորանջել է եւ նայել դռան ուղղությամբ: Արջին խորդանոցից դուրս բերելու փորձերը ձախողվել են, եւ այդ ժամանակ օգնության են հասել վայրի բնության դեպարտամենտի աշխատակիցներն ու կենդանուն դուրս բերել խորդանոցից: