Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ցույցի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
Թբիլիսիում խորհրդարանի դիմաց իրավիճակը շիկանում է, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:
Խորհրդարանի դիմաց հավաքվածները պահանջում են, որպեսզի ցուցարարներին դիմեն քաղաքական գործիչները: Մյուս մասը դեմ է դրան: Կողմերի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Հինգշաբթի երեկոյան Թբիլիսում մասշտաբային հակակառավարական ցույցեր են սկսվել: Վրաստանի խորհրդարանում սկանդալ էր ծագել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո: Ցույցի մասնակիցները պահանջել են ներքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականներն ու նաեւ պահանջել կառավարությանը պատասխանատվության ենթարկել: Իշխանությունները հրաժարվել են իրականացնել այդ պահանջները: Ավելի ուշ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք: Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմ, որի հետեւանքով բախումներ են սկսվել: Տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան, ձերբակալվել է 305 ցուցարար: Հաջորդ օրը ցույցերը վերսկսվել են: