Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել. Շարմազանովը՝ Փաշինյանին
Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, գրում է. «Փաշինյանի անհեթեթ հայտարարությունները շարունակվում են:
Ասում է՝ 100 հազարավոր քաղաքացիներ քաղաքական ասպարեզում հերոսացել են:
Էդ մարդը չհասկացավ, որ հայրենիքի ներսում սև ու սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելով, սևազգեստներ փնտրելով չեն հերոսանում:
Հերոսանում են մարտի դաշտում հակառակորդի դեմ հաղթանակներ տանելով:
Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել:
Հ.Գ.
Օտարերկրյա գործակալներից և կիրթ ու նորմալ համարվող Ալիևից ի՞նչ կա»: