Նախօրեին Վարագավանի բնակիչը գնացել է անտառ եւ չի վերադարձել. նրան դեռ չեն գտել
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ եւ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներ են իրականացվում գյուղի հարակից անտառում եւ Հախումի ջրամբարի մոտակայքում: Աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար, գյուղի 10 բնակիչ եւ ոստիկանության 2 աշխատակից:
Որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: