Իրանական ծագմամբ հազարավոր ամերիկացիներ հավաքվել են Պետդեպի եւ Սպիտակ տան մոտ՝ պահանջելով Իրանում «ռեժիմի» փոփոխություն
Իրանական ծագմամբ հազարավոր ամերիկացիներ հավաքվել են Պետդեպի եւ Սպիտակ տան մոտ՝ պահանջելով Իրանում «ռեժիմի» փոփոխություն եւ Թեհրանի դեմ պատժամիջոցների ավելացում, հաղորդում է UPI-ն:
Ամերիկա-իրանական համայնքների կազմակերպության ակցիայյին մասնակցել է նաեւ Նյու Մեքսիկո նահանգի նախկին նախահանգապետ Բիլ Ռիչարդսոնը, ԱՄՆ ՌՕՈւ վարչակազմի նախկին ղեկավար, գեներալ Ջեք Քինը, նախկին սենատոր Ռոբերտ Թորիսելին եւ Պետդեպի մամուլի քարտուղարի նախկին տեղակալ Ադամ Էրելին:
Ռիչարդսոնը խոսել է ժողովրդավարական ընտրությունների, գենդերային հավասարության, շուկայական տնտեսության եւ առանց միջուկային զենքի Իրանի մասին:
Ակցիայի ընթացքում Եվրոպայից ելույթով հանդես է եկել նաեւ Իրանի Դիմակայության ազգային խորհրդի նախագահ Մարիամ Ռաջավին, որը ներկայացրել է Իրանում ժողովրդավարության առաջխաղացման համար 10 կետից բաղկացած ծրագիր: