Բորիս Ջոնսոնի տան մոտ ոստիկանություն են կանչել նրա բնակարանից լսվող կանացի ճիչերի եւ աղմուկի պատճառով
Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնի տան մոտ, որտեղ նա ապրում է իր ընկերուհու՝ Քերի Սիմոնդսի հետ, բնակարանից լսվող կանացի ճիչերի եւ աղմուկի պատճառով ոստիկանություն են կանչել, գրում է The Guardian-ը:
Երկրի պոտենցիալ վարչապետի տնից լսվել են վեճի ձայներ:
Քաղաքական գործչի հարեւանը հրատարակությանը հայտնել է, որ նա կնոջ ճիշ է լսել, որն ուղեկցվել է թրխկոցով եւ թխկոցով:
Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես կեսգիշերից հետո:
Մի պահ նա իբրեւ թե լսել է, թե ինչպես է Սիմոնդսը Ջոնսոնին ասում «թող ինձ» եւ «կորիր իմ բնակարանից»: Դրանից հետո նա թակել է հարեւանի դուռը, սակայն պատասխան չի եղել:
Վերջ ի վերջո հարեւանը զանգահարել է 911 ծառայություն: Մի քանի րոպեում քաղաքական գործչի տան մոտ ժամանել է երկու ոստիկանական մեքենա եւ ֆուրգոն, սակայն շուտով հեռացել՝ բնակարանի տերերից ստանալով պատասխան, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է: