Վահե Գրիգորյանի հայատարարությունը Լիլիթ Մակունցի համար անակնկալ է եղել (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար անակնկալ է եղել Վահե Գրիգորյանի հայատարարությունն այն մասով, որ նա ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:
«Այդ հատվածն ինձ համար անակնկալ էր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ հավելելով, որ իր համոզմամբ՝ այս իրավիճակը պատահական տեղի չի ունեցել:
Մակունցը նշեց, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը վերաբերում է սահմանադրության որոշ դրույթների մեկնաբանությանը. «Սահմանադրության դրույթները կարող է մեկնաբանել բացառապես Սահմանադրական դատարանը եւ ՍԴ դատավորը, հետեւաբար, բոլոր մեկնաբանությունների համար դիմեք Վահե Գրիգորյանին»:
Հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում այն փաստին, որ Գրիգորյանը խորհրդարանում քննարկումների ժամանակ որևէ անգամ չասաց իր մտադրության մասին և այդ մասին խոսեց միայն ընտրվելուց հետո, Մակունցն ասել է, որ յուրաքանրյուր թեկնածուն ինքն է որոշում, թե երբ հանրայնացնի իր մտադրությունները. «Վահե Գրիգորյանը նպատակահարամար է գտել իր մտադրությունների մասին տեղեկացնել երդման արարողության ընթացքում, և ես որևէ խնդիր այդ մասով չեմ տեսնում»:
Ըստ Մակունցի՝ խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել, բայց այն իրավիճակը ՍԴ-ում, որի մասին հայտարարել է Վահե Գրիգորյանը, դրա մասին իրենք տեղյակ եղել են: Լեգիտիմության վերաբերյալ մեկնաբանություն անելը, նրա կարծիքով, ՍԴ տիրույթում է: