Օջալանը կոչ է արել կողմնակիցներին քաղաքականապես չեզոք մնալ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում
Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը քրդամետ քաղաքական կուսակցության կողմնակիցներին կոչ է արել քաղաքականապես չեզոք մնալ այս հանգստյան օրերին Ստամբուլի տեղական ընտրություններում, տեղեկացնում է Anadolu-ն։
Թուրքիան հունիսի 23-ին քաղաքապետի երկրորդ ընտրություններն է իրականացնելու։ Արդարություն եւ զարգացում կառավարող կուսակցությունը վիճարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներն այն բանից հետո, երբ մարտի 31-ի քվեարկությունում հաղթել էր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչը։
Քրդամետ Ժողովրդավարություն եւ խաղաղություն կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը, որը ձերբակալվել էր ահաբեկչության մեղադրանով, հայտարարել է, որ աջակցում է ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին։
«Ժողովրդավարություն եւ խաղաղություն կուսակցության մոտեցումը դեմոկրատական դաշինքին չպետք է կազմի ընթացիկ ընտրությունների մասը։ Դեմոկրատական դաշինքի կարեւորությունն այն է, որ պահպանում է իր չեզոք դիրքորոշումը»,- Օջալանին մեջբերում է ակադեմիկոս Ալի Քեմալ Օզջանը, որն այցելել է նրան նախօրեին։
Այսպես կոչված «դեմոկրատական դաշինքի» շրջանակում Ժողովրդավարություն եւ խաղաղություն կուսակցությունը կողմնակիցներին խնդրել է քվեարկել ընդդիմության օգտին։