Դոլարի փոխարժեքը նորից նվազեց 478 դրամից. Եվրոն թանկանում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է 477.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.51 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.80 դրամ (աճել է 4.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 607.42 դրամ (աճել է 6.24), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.55 դրամ (աճել է 0.08 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 229.45 դրամ, ոսկի՝ 20,635.12 դրամ, պլատին՝ 12,328.41 դրամ: